Դե Լիգտ. Հնարավոր է, որ դեռ Բարսելոնա տեղափոխվելու ժամանակը չէ

15:37 11.06.2019

Հոլանդիայի ազգային հավաքականի և «Այաքսի» երիտասարդ պաշտպան Մատեյս դե Լիգտը խոսել է իր ապագայի մասին:

- Կցանկանայի՞ք հանդես գալ «Բարսելոնայի» կազմում:

- Իհարկե, հիանալի կլիներ, բայց ես պետք է որոշեմ ինչն է լավ ինձ համար: Ես դեռևս չգիտեմ՝ ինչ է թելադրում իմ սիրտը: Այս ամբողջ ժամանակահատվածում ես կենտրոնացել էի «Այաքսի» ու հավաքականի վրա:

Արձակուրդի ժամանակ երկար կմտածեմ ու կհասկանամ, թե ինչ պետք է անեմ ապագայում: Չգիտեմ՝ հարցը երբ կլուծվի, բայց ես կօգտվեմ այս հանգստից:

- Եթե փողն ու խաղաժամանակը կարևոր չեն, ինչու՞ մինչեւ հիմա չեք տեղափոխվել «Բարսելոնա»:

- Հնարավոր է, որ դեռ ժամանակը չէ: Ես պետք է գնահատեմ ամեն ինչ և որոշեմ արձակուրդի ժամանակ, - ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Նախկինում հաղորդվում էր, որ 19-ամյա ֆուտբոլիստը, հնարավոր է, տեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:

Share |

Լրահոս

Loading...