Նավասը խնդրում է իրեն անվճար բաց թողնել Ռեալից. ակումբը դեմ է

11:13 11.06.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը հաջորդ մրցաշրջանում չի ցանկանում նստել պահեստայինների նստարանին և խնդրել է ակումբի ղեկավարությանը վճարել իր երկու տարվա աշխատավարձը ու բաց թողնել թիմից:

Մադրիդցիները մերժել են, քանի որ հույս ունեն վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը 20 միլիոն եվրոյով:

Նավասը ցանկանում է տեղափոխվել այն ակումբ, որտեղ խաղաժամանակ կստանա և աշխատավարձը կլինի տարեկան 7 միլիոն եվրո:

Այսպիսի պայմաններ իրեն կարող է թույլ տալ միայն ֆրանսիական ՊՍԺ-ն, բայց միայն Նավասին որպես ազատ գործակալ ձեռք բերելու դեպքում:

Share |

Լրահոս

Loading...