Դե Լիգտը կողմնորոշվել է ակումբի ընտրության հարցում

09:41 11.06.2019

Հոլանդական «Այաքսի» երիտասարդ պաշտպան և թիմի ավագ Մաթեյս դե Լիգտը ցանկանում է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ, հաղորդում է AS-ը:

Ըստ տեղեկությունների, հոլանդացուն դուր չի եկել «Բարսելոնայի» կողմից առաջարկվող պայմանագրի ֆինանսական կողմը, քանի օր ֆրանսիացիները շատ ավելի մեծ գումար են առաջարկում ֆուտբոլիստին: Դե Լիգտը նաև պահանջում է մշտական խաղային պրակտիկա, ինչը «կապտանռնագույնները» չեն կարողանում երաշխավորել:

Ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում ՊՍԺ-ի շանսերը մեծացել են նաև կապված ակումբի` նոր նշանակված սպորտային տնօրեն Լեոնարդոյի և դե Լիգտի գործակալ Մինո Ռայոլայի ջերմ հարաբերություններով:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 19-ամյա հոլանդացին մասնակցել է 50 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն «Այաքսի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:  

Share |

Լրահոս

Loading...