Ռակիտիչը կարիերան կարող է շարունակել Անգլիայում

20:45 11.06.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։ 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Sport.es-ին, խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով  դարձյալ սկսել է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաները» արդեն իսկ փորձել են կապ հաստատել կատալոնական կողմի հետ 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը պարզելու համար։ 

«Բարսելոնան» դեմ չէ Ռակիտիչին վաճառելուն։ Նրա հեռանալուն կարող է նպաստել նաև Ֆրենկի Դե Յոնգի ժամանումը, ում գնել է կատալոնական ակումբը Ամստերդամի «Այաքսից»։ 

Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել «Սևիլիայից» 2014 թվականին։ 2015 թվականին խորվաթ կիսապաշտպանը «կապտանռնագույնների» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակչում դառնալով գոլի հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...