Պաշտոնական. Ռոման նոր գլխավոր մարզիչ ունի

12:44 11.06.2019

Իտալական «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել պորտուգալացի մասնագետ Պաուլո Ֆոնսեկան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Ըստ տեղեկությունների, մասնագետի տարեկան աշխատավարձը կլինի 2,5 միլիոն եվրո, իսկ «Շախտյորը» կստանա փոխհատուցում 2 միլիոն եվրոյի տեսքով:

Ֆոնսեկան 2016 թվականից մարզել է ուկրաինական «Շախտյորը», որի հետ 3 անգամ դարձել է Ուկրանիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է երկրի գավաթը և 1 անգամ` Սուպերգավաթը:

 

Share |

Լրահոս

Loading...