Դե Ռոսին կարիերան կշարունակի ՄԼՍ-ում

11:50 11.06.2019

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին որոշել է կարիերան շարունակել ՄԼՍ-ում:

35-ամյա իտալացին ընդունել է «Լոս-Անջելեսի» առաջարկը՝ տեղեկացնում է ESPN-ն: Նրա ամենահայտնի ակումբակիցը կլինի մեքսիկացի հարձակվող Կառլոս Վելան: 

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում դե Ռոսին մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Դե Ռոսին հանդես է գալիս «Ռոմայում» 2002 թվականից:

Share |

Լրահոս

Loading...