Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Շվեդիային (տեսանյութ)

00:40 11.06.2019

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Շվեդիայի ընտրանուն։ 

Տանտերերը վստահ հաղթանակ տարան, չնայած առաջին կեսի արդյունքում չէին կարողացել գրավել մրցակցի դարպասը։ Հանդիպման հաշիվը բացեց Սերխիո Ռամոսը՝ հանդիպման 64-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 84-րդ րոպեին Ալվարո Մորատան կրկնապատկեց առավելությունը, դե իսկ ահա երեք րոպե անց Միկել Օյարզաբալը հավաքականի կազմում իր մեկնարկային խաղում խփեց առաջին գոլը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը 3-0։

Իսպանիայի հավաքականը վաստակում է 12 միավոր և վստահորեն գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը։ Շվեդներն ունեն 7 միավոր։ 

Share |

Լրահոս

Loading...