Վերտոնգեն. Հույս ունեմ Էրիկսենը չի հեռանա Տոտենհեմից

16:27 11.06.2019

Անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը հույս է հայտնել, որ Քրիստիան Էրիկսենը չի հեռանա ակումբից:

«Ես չեմ տեսել Էրիկսենի հարցազրույցը «Ռեալի» մասին, այդ իսկ պատճառով չեմ կարող կարծիք հայտնել: Ես միայն կարող եմ ասել, որ Քրիստիանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Ես ճանաչում եմ նրան 16 տարեկանից: Հույս ունեմ, որ նա կմնա մեզ հետ հաջորդ մրցաշրջանում ևս», - ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է AS-ը:

Նախկինում հաղորդվում էր, որ «Տոտենհեմի» ղեկավարությունը ֆուտբոլիստի համար Մադրիդի «Ռեալից» պահանջում է 113 միլիոն եվրո:

 

Share |

Լրահոս

Loading...