Զիդանը համոզել է Ռեալի ղեկավարությանը Էրիկսենի փոխարեն գնել Պոգբային

14:16 11.06.2019

Մադրիդի «Ռեալը» վերջնականապես որոշել է ձեռք բերել Պոլ Պոգբային:

Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամեն գնով ցանկանում է Պոգբային տեսնել իր թիմում: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի համար պահանջում է 150 միլիոն եվրո, իսկ «Ռեալը» փորձելու է հնարավորինս իջեցնել գինը: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Զիդանը արդեն իսկ համաձայնության է եկել 26-ամյա ֆուտբոլիստի հետ: Վերջինս համաձայն է ստանալ ավելի ցածր աշխատավարձ, քան անգլիական թիմում: 

Հիշեցնենք, որ Պոգբան ավարտված մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման և դարձել 13 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...