Ալեքսանդր Կարապետյան. Գեղեցիկ էր տեսնել, թե ինչպես են բոլորը մինչև վերջ նվիրվում

15:16 12.06.2019

Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարևորում է այն, թե ինչպես մեր ընտրանու ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջին վայրկյանը Եվրո-2020-ի ընտրական փուլի` Հունաստանի հետ խաղում.

«Շատ կարևոր էր հաղթելը, քանի որ մնում ենք պայքարի մեջ և պահպանում ենք շանսերը խմբում: Մինչև վերջին վայրկյանը բոլորը պայքարեցին, տվեցին այն, ինչ կարող էին:

Շատ գեղեցիկ էր տեսնել, թե ինչպես են բոլոր ֆուտբոլիստները 100 տոկոսով նվիրվում և անում ամեն ինչ հաջողության համար»,- ասել է Կարապետյանը խաղից հետո:

Հիշեցնենք` Կարապետյանը բացել է Հունաստանի հետ խաղի հաշիվը  նպաստելով մեր ընտրանու` 3:2 հաշվով կարևոր հաղթանակին:

 

Share |

Լրահոս

Loading...