Գևորգ Լոռեցյանը Հայաստանում թենիսի զարգացման շուրջ քննարկում է ունեցել

15:44 12.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հյուրընկալել է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) Եվրոպայում զարգացման գծով պատասխանատու Վիտոր Կաբրալին, ՀԹՖ գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանին ու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանին։ 

Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկել են թենիսի զարգացման ուղղությամբ անելիքները, ինչպես նաև Հայաստանում ավելի շատ միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարները։

Վիտոր Կաբրալը հայտնել է, որ նոր մարզագույք կհատկացնեն Հայաստանի թենիսի ֆեդերացիային: Նաև պայմանավորվածություն կա, որ կիրականացնեն նոր ծրագրեր Հայաստանի մարզերում մեծ թենիսի զարգացումն ապահովելու ուղղությամբ։

Share |

Լրահոս

Loading...