Բանանցի պատանի ֆուտբոլիստները մրցաշարի կմասնակցեն Մախաչկալայում

12:03 12.06.2019

Ռուսաստանի Մախաչկալա քաղաքում մեկնարկում է Շիհսաիդ Շիհսաիդովի հիշատակին նվիրված «Caspian Cup 2019» միջազգային ֆուտբոլային առաջնությունը 2005 թվականին ծնված պատանի ֆուտբոլիստների միջև:

Մրցաշարին կմասնակցեն վեց հանրապետությունների ներկայացուցիչ ութ թիմեր. 3 թիմ Ռուսաստանից՝ «Անժի», «Ռոստով» և «Կրասնոդար» և 5 թիմ հարակից հանրապետություններից՝ «Բանանց» (Հայաստան), «Դինամո Մինսկ» (Բելոռուս), «Սաբուրթալո» (Վրաստան), «Կայրաթ» (Ղազախստան), «Բունեդքոր» (Ուզբեկստան):

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Թիմերը բաժանվել են 2 ենթախմբերի՝ 4-ական մասնակիցներով:

Առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակեն կիսաեզրափակչում, որի հաղթողները կվիճարկեն չեմպիոնի կոչումը հունիսի 16-ին «Անժի» մարզադաշտում կայանալիք եզրափակչում:

Մրցաշարի ընթացքին կարող եք հետևել «Բանանց» ՖԱ-ի և «Անժի» ՖԱ-ի պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերի էջերում: Հանդիպումները կհեռարձակվեն «Բանանցի» և «Անժիի» Youtube-յան ալիքներում:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին ժամը 18:00-ին «Անժիի» պահեստային մարզադաշտում:

Իսկ փակման և պարգևատրման արարողությունները տեղի կունենան հունիսի 16-ին՝ եզրափակիչ խաղից հետո, «Անժի» ՖԱ-ի հիմնական մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...