Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց Անդորային, Մբապեն կարիերայի 100-րդ գոլը խփեց (տեսանյութ)

02:49 12.06.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Անդորրայի հավաքականը տանը հյուրընկալել էր Ֆրանսիայի հավաքականին: Խաղն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

11-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն20-ամյա ֆուտբոլիստի համար, ի դեպ, սա կարիերայի 100-րդ գոլն էր: 19 րոպե անց Վիսսամ Բեն-Յեդդերը կրկնապատկեց ֆրանսիացիների առավելությունը:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Տովենը փայլուն գոլով հաշիվը դարձրեց խոշոր: Ֆրանսիացիների 4-րդ գոլը 60-րդ րոպեին խփեց Կուրտ Զուման:

H խմբի մյուս խաղերում Ալբանիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Մոլդովային, իսկ Իսլանդիայի ընտրանին ուժեղ էր Թուրքիայից (2-1):

Share |

Լրահոս

Loading...