8-0. Գերմանիայի հավաքականը ջախջախեց Էստոնիայի ընտրանուն (տեսանյութ)

01:48 12.06.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Գերմանիայի հավաքականը C խմբում 8-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ:

Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին. աչքի ընկավ Մարկո Ռոյսը: 17-րդ րոպեին Սերժ Գնաբրին երկրորդ գոլն ուղարկեց մրցակցի դարպասը: 3 րոպե անց Լեոն Գորեցկան հաշիվը դարձրեց խոշոր:

Արդեն 26-րդ րոպեին 11-մետրանոցի նշակետից աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը: Ռոյսը 37-րդ րոպեին դուբլ ձևակերպեց: Երկրորդ խաղակեսում էլ դուբլի հեղինակ դարձավ Գնաբրին: 79-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Տիմո Վերները, իսկ հանդիպման վերջնական հաշիվը ձեռնարկեց Լերոյ Սանեն:

Գերմանիայի հավաքականը, հավաքելով 9 միավոր, զբաղեցնում է 2-րդ տեղը խմբում: Էստոնիայի հավաքականը 0 միավոր ունի:

Share |

Լրահոս

Loading...