Հունաստան-Հայաստան. Գևորգ Ղազարյանը՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

01:44 12.06.2019

Հայաստանի Ազգային հավաքական հարձակվող Գևորգ Ղազարյանն ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է Եվրո-2020-ի նախընտրական փուլի՝ Հունաստանի հետ խաղի (3:2) լավագույն ֆուտբոլիստն ու մրցանակ ստացել:

31-ամյա ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Instagram-ում:

Հունիսի 11-ին Աթենքում կայացած խաղում Ղազարյանը չափազանց գեղեցիկ հարվածով խփել է մեր թիմի երկրորդ գոլն ու ընդհանուր առմամբ բավականին տպավորիչ հանդիպում է անցկացրել:

Գևորգ Ղազարյանի փոխարեն 83-րդ րոպեին դաշտ է դուրս եկել Պետրոս Ավետիսյանը:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանը հավաքականն այժմ 6 միավորով բարձրացել է J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

 

Share |

Լրահոս

Loading...