Արամ Հայրապետյանը՝ Եվրո 2020-ի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

11:12 12.06.2019

Հայաստանի Ազգային հավաքականի և Երևանի «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը SofaScore-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

32-ամյա դարպասապահը 7.9 գնահատականն է ստացել՝ կատարելով 9 սեյվ. դրանցից 5-ը՝ տուգանային հրապարակի ներսից կատարած հարվածներից հետո:

Հայրապետյանը մեկ անգամ հաջող է դուրս եկել սեփական հրապարակից ու տիրել գնդակին, մեկ անգամ էլ տիրել է բարձրից հետևած փոխանցմանը:

Հիշեցնենք, որ Արամ Հայրապետյանը երկու ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում՝ մասնակցելով Եվրո 2020-ի 3-րդ՝ Հայաստան-Լիխտենշտեյն (3:0) և 4-րդ տուրի` Հունաստան-Հայաստան (2:3) հանդիպումներին:

SofaScore-ը 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել է նաև Կիլիան Մբապեին (Ֆրանսիա), Մարկո Ռոյսին (Գերմանիա), Մարեկ Համշիկին (Սլովակիա), Սերխիո Ռամոսին (Իսպանիա) և այլ խաղացողների:

Share |

Լրահոս

Loading...