Ալեքսանդր Կարապետյանի թիմն իմացել է իր մրցակցին ԵԼ-ի նախնական փուլում

12:43 12.06.2019

Շվեյցարական Նիոն քաղաքում երեկ կայացել է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը, որին 14 ակումբ է մասնակցել:

Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանի թիմը` Լյուքսեմբուրգի «Պրոգրեսը», մրցաշարի այդ փուլում կմրցի Ուելսը ներկայացնող «Քարդիֆ» ակումբի հետ:

Առաջին հանդիպումները կկայանան հունիսի 27-ին, իսկ պատասխան հանդիպումները` հուլիսի 4-ին:

Հիշեցնենք` որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 18-ին: Հենց այդ օրը հայկական թիմերը կիմանան իրենց մրցակիցներին:

Share |

Լրահոս

Loading...