Ընկերությունն՝ ամենից վեր. Հենոյի ու Սոկրատիսի ջերմ հանդիպումը խաղից հետո (լուսանկարներ)

02:04 12.06.2019

Հայաստանի և Հունաստանի հավաքականների ավագները թիմերի միջև Աթենքում կայացած խաղից հետո ջերմ հանդիպում են ունեցել:

Հենրիխ Մխիթարյանն ու Սոկրատիս Պապաստատոպուլոսը զրուցել են, գրկախառնվել: Լուսանկարները ֆիքսել է ArmSport-ի թղթակիցը:

Մխիթարյանն ու Սոկրատիսը մտերիմ ընկերներ ու թիմակիցներ են: Նրանք նախ միասին հանդես էին գալիս Դորտմունդի «Բորուսիայում», իսկ այժմ պաշտպանում են Լոնդոնի «Արսենալի» գույները:

Հիշեցնենք՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում մեր ընտրանին 3:2 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Հունաստանի նկատմամբ ու այժմ վաստակած 6 միավորով գտնվում է J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:

Հունաստանի հավաքականը 4 միավոր ունի իր ակտիվում:  

Share |

Լրահոս

Loading...