Սա արդեն լուրջ է. Փաշինյանն ու Վանեցյանը շնորհավորել են հավաքականին

10:17 12.06.2019

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստներին Եվրո-2020-ի նախընտրական փուլի 4-րդ տուրում Հունաստանի նկատմամբ տարած փայլուն հաղթանակի առթիվ:

«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է:

Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը տեսակապով է շնորհավորել հավաքականի տղաներին` խաղից անմիջապես հետո:

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի (3:0) և Հունաստանի (3:2) նկատմամբ տարած հաղթանակներից հետո 6 միավոր է վաստակել և բարձրացել J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...