ArmSport-ի ընթերցողների մեծ մասը հավատում էր Հայաստանի հաղթանակին. հարցման արդյունքներ

11:24 12.06.2019

ArmSport-ի` «Ինչպե՞ս կավարտվի Հունաստան-Հայաստան հանդիպումը» հարցմանը մասնակցած ընթերցողների մեծ մասը քվեարկել է մեր ընտրանու հաղթանակի օգտին:

Ընդամենը մի քանի ժամ տևած հարցմանն ավելի քան 600 օգտատեր է մասնակցել: Նրանցից 308-ը, կամ 48,4%-ը, հավատում էր Հայաստանի հավաքականին հաղթանակին:

Հունաստանի հաղթանակի օգտին 207 օգտատեր է քվեարկել, կամ հարցման մասնակիցների 32,5%-ը:

Եվս 121 ընթերցողի կարծիքով, երեկվա խաղում կգրանցվեր ոչ-ոքի (19%):

Հիշեցնենք` մեր ընտրանին Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում 3:2 հաշվով կարևոր հաղթանակ է տարել և այժմ վաստակած 6 միավորով J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Ի դեպ, ArmSport-ը նոր հարցում է անցկացնում` պարզելու երկրպագուների վարկածով Հունաստան-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստին:

Ձեր կարծիքը կարող եք հայտնել` քվեարկելով կայքի աջ հատվածում.

 

Share |

Լրահոս

Loading...