Ռումյան Հովսեփյան. Լավ էր, որ բոլորս մինչև վերջ պայքարեցինք ու դրական արդյունքի հասանք

09:13 12.06.2019

Հայաստանի Ազգային հավաքականը հյուրընկալվելիս դժվար հաղթանակ տարավ Հունաստանի հավաքականի նկատմամբ: Աթենքում գրանցվեց 3-2 հաշիվը:

Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեեց մեր ընտրանու կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը:

- Ծանր խաղ ստացվեց: Գիտեինք՝ հույները շատ բարձր մակարդակով են վերահսկում գնդակը: Դիտել էինք նրանց խաղը, վերլուծել էինք: Կային ֆուտբոլիստներ, որոնց պետք էր պարզապես ժամանակ չտալ: Լավ էր, որ արագ 2 գոլ խփեցինք: Խաղը հեշտացավ: Բայց վերջում խաղը բարդացավ:

- Ռումյան, դու խաղի ամենաբարդ հատվածում խաղադաշտ դուրս եկար, գոլ բաց թողեցինք: Ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել այդ հատվածը:

- Ես խաղադաշտ էի դուրս եկել տղաներին օգնելու համար: Տեսնում էինք, որ նրանք արդեն հոգնել էին: Այդտեղ այլ բան չկար, պետք էր պայքար, աշխատանք, ցանկություն ու վերջ: Միայն դրանով կարող էինք հաղթահարել այդ հատվածը:

- Մեր խփած երրորդ գոլից հետո թիմն ինչ-որ տեղ թուլացավ: Ինչո՞վ էր դա պայմանավորված: Արդեն մտածում էիք, որ հաղթե՞լ եք:

- Ոչ, չթուլացանք: Մենք լավ էինք խաղում նույնիսկ երրորդ գոլից հետո: Ուղղակի, դուք ինքներդ էլ տեսաք, որ մրցակցի 10 համարը շատ բարձր որակներ ուներ: Կոպիտ ասած՝ մեկս մյուսի վրա դրեցինք հույսը, ու նա հեշտ մտավ տուգանային: Բայց լավ էր, որ բոլորս մինչև վերջ պայքարեցինք ու դրական արդյունքի հասանք:

Share |

Լրահոս

Loading...