Մեծ հաղթանակ. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին

01:24 12.06.2019

Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհավորելով մեր ընտրանուն Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակի համար.

«Շնորհավորում եմ մեր տղաներին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հունաստանում տարած մեծ հաղթանակի առթիվ»,- գրել է Մովսիսյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն Աթենքում 3:2 հաշվով փայլուն հաղթանակ տարավ հույների նկատմամբ:

Մեր թիմի կազմում գոլեր հեղինակեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանն ու Տիգրան Բարսեղյանը, ովքեր աչքի էին ընկել նաև Լիխտենշտեյնի հետ Երևանում կայացած խաղում: 

Share |

Լրահոս

Loading...