Զինչենկոն կերկարաձգի պայմանագիրը Սիթիի հետ հինգ տարով

20:29 12.06.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մոտ է ակումբի հետ նոր պայմանագրի կնքմանը։ 

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, ուկրաինացի ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը հինգ տարի ժամկետով։ Զինչենկոն տպավորել է Պեպ Գվարդիոլային իր ցուցադրած խաղով նախորդ մրցաշրջանում։ 

Աղբյուրի պնդմամբ՝ Զինչենկոն ապացուցել է կատալոնացի մասնագետին, որ կարևոր ֆուտբոլիստ է «Սիթիի» համար և որ կարող է պայքարել Բենջամին Մենդիի հետ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար։ 

Ավարտված մրցաշրջանում Զինչենկոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...