Գրիզման. Վստահ չեմ, որ շարունակելու եմ հանդես գալ Իսպանիայում

09:41 12.06.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ դեռևս չի կողմնորոշվել ապագա ակումբի հարցում:

«Մի քիչ էլ սպասեք: Ես բոլորից շատ եմ ուզում հնարավորինս շուտ պարզվի իմ ապագան: Վստահ չեմ, որ շարունակելու եմ հանդես գալ Իսպանիայի առաջնությունում, հնարավոր է երկու շաբաթից ամեն ինչ պարզ դառնա», - ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հայտնի է, որ ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: Գրիզմանը նույնպես դեմ չէ համալրել «կապտանռնագույնների» շարքերը:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 47 հանդիպման և դարձել 21 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...