Սկսվել է կանանց Մ-19 հավաքականի ուսումնամարզական հավաքը

19:17 12.06.2019

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը մարզահավաք կանցկացնի հունիսի 12-ից 20-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ մամուլի ծառայությունից։ 

Հունիսի 14-ին և 16-ին ընկերական խաղեր են նախատեսված Բելառուս հասակակիցների հետ: Ուսումնամարզական հավաքի վերջին օրը՝ հունիսի 20-ին, ընկերական խաղում Մ-19 կանանց հավաքականը կհանդիպի 2005թ.-ին ծնված պատանիների հավաքականի հետ:

Գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 27 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ

Քրիստինե Պապիկյան, ԱՖԴ «Հոմենմեն»
Գայանե Սարուխանյան, «Գյումրի-2»
Ամալյա Արշակյան, «Շեննիկ», Արմավիր

Պաշտպաններ

Նելլի Փարսադանյան, «Անի-2»
Անյուտա Գալստյան, ԱՖԴ «Հոմենմեն»
Սեդա Հակոբյան, «Անի-2»
Անի Կարապետյան, «Անի-1»
Մարիամ Հակոբյան, «Անի-2»
Դիանա Գրիգորյան, «Գյումրի-1»
Անուշ Առաքելյան, «ԳՈԼԶ - Գորիս»
Զաբել Համպարյան, «Սըրֆ», Լոս Անջելես, ԱՄՆ
Նարե Ավետյան, «ՊՍՎ Քալ», ԱՄՆ

Կիսապաշտպաններ

Սիանա Իսպիրյան, «Անի-2»
Կատրին Մելքոնյան, «Անի-1»
Վերոնիկա Ասատրյան, «Գյումրի-1»
Կարինե Եղյան, «Գյումրի-1»
Աննա Դալլաքյան, «Գյումրի-1»
Մանիկ Սարգսյան, «Գյումրի-1»
Արենի Համպարյան, «Սըրֆ», Լոս Անջելես, ԱՄՆ
Թվին Դերդերյան, «Սըրֆ», Լոս Անջելես, ԱՄՆ
Նաիրի Դեր-Միգիրդիչյան, «Լեջենթս», Կալիֆորնիա, ԱՄՆ

Հարձակվողներ

Սուսաննա Բադալյան, «Անի-1»
Մերի Ղազարյան, «Անի-1»
Տաթևիկ Մովսիսյան, «Անի-2»
Սվետլանա Համբարձումյան, «Գյումրի-1»
Թվին Աղաբաբյան, «Քալիֆորնիա Մեջիք», ԱՄՆ
Մարալ Արթին, ՖՖՍ Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Նաիրի Դեր-Միգիրդիչյանն ու Մարալ Արթինը հավաքականին կմիանան հունիսի 16-ին:

Share |

Լրահոս

Loading...