Զիդանը առանձնազրույց է ունեցել Բրահիմի հետ ու հայտնել է իր որոշման մասին

21:23 12.06.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեծ հույսեր է կապում Բրահիմ Դիասի հետ։ Այս մասին հաղորդում է AS պարբերականը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետը առանձնազրույց է ունեցել Բրահիմի հետ և հայտնել վերջինիս, որ նա մտնում է իր պլանների մեջ։ 

«Հանգիստ եղ՛իր, տղա՛, ես հույս եմ դնելու քեզ վրա հաջորդ մրցաշրջանում, դու տեսնելու ես դաշտը»,-աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս տողերն է ասել Զիդանը Բրահիմին։ 

19-ամյա կիսապաշտպանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է միացել «արքայական» ակումբին «Մանչեսթեր Սիթիից»։ 

Հիշեցնենք, որ Զիդանի պլանների մեջ չեն մտնում Մարիանո Դիասը, Դանի Սեբալյոսը, Մարկոս Լյորենտեն և Լուկաս Վասկեսը։ «Ռեալը» պատրաստվում է վաճառել այս ֆուտբոլիստներին։ 

Share |

Լրահոս

Loading...