Սիլեսեն. Հասկանում եմ՝ Բարսելոնան ինձ խնձորի ու ձվի դիմաց բաց չի թողնի

15:06 12.06.2019

«Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ հնարավոր է՝ հեռանա կատալոնական ակումբից:

«Այն փաստը, որ պայմանագրով հրաժարագինս կազմում է 60 միլիոն եվրո, չի հեշտացնում իրավիճակը: Ես միշտ էլ հասկացել եմ, որ «Բարսելոնան» ինձ խնձորի և ձվի դիմաց բաց չի թողնի:

Տրանսֆերային շուկան իսկապես խելագարվում է: Ֆուտբոլիստների համար խելահեղ գումարներ են վճարում, սակայն իրականում ոչ ոք այդքան չարժե: Ամեն դեպքում, շուկան է պահանջներ թելադրում, ամեն ինչ այդ պահաջներից է կախված: «Բարսելոնայում» գիտեն, որ ես այն դարպասապահը չեմ, որն անտեղի աղմուկ կբարձրացնի»,- ասել է Սիլեսենը:


Անգլերեն «Iets voor een appel en een ei kopen» արտահայտությունը նշանակում է գնել մի բան շատ էժան:

Share |

Լրահոս

Loading...