Ծերու՛կ, մենք արդեն հաղթել ենք․ Ռոնալդուի հարվածն ու բղավոցը Սանտուշին ԵՎՐՈ-2016-ի եզրափակչում

23:17 12.06.2019

Պորտուգալիայի ազգային հավաքականը օրեր առաջ երեք տարվա մեջ երկրորդ միջազգային տիտղոսը նվաճեց՝ Ազգերի լիգայի խաղարկության եզրափակչում հաղթելով Հոլանդիայի ընտրանուն (1-0):

Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հետաքրքիր բացահայտումներ է արել ԵՎՐՈ-2016-ի եզրափակչի հետ կապված, որտեղ իր թիմը 1-0 հաշվով լրացուցիչ ժամանակում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն։ 

Այդ խաղում 25-րդ րոպեից Պորտուգալիան, կարելի է ասել, երկու մարզիչ ուներ։ Բանն այն է, որ Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք էր ստացել ու ի վիճակի չէր շարունակել խաղը։ Գերաստղը վնասված ոտքով մինչև հանդիպման վերջին րոպեն Սանտուշի հետ ցուցումներ էր տալիս խաղընկերներին։ 

Սանտուշը պատմել է, թե ինչպես են արձագանքել մրցավարի եզրափակիչ սուլիչին չեմպիոնական խաղի ժամանակ։

«Դա դաժան պատկեր էր։ Ես բղավում էի, որպեսզի ինչ-որ մեկը փակի ձախ եզրը։ Այն բաց էր մնացել։ Այդ պահին Ռոնալդուն հարվածեց ինձ ու ասաց․ «Ծերու՛կ, մենք արդեն հաղթել ենք»»,-Սանտուշի խոսքերն է մեջբերում AS-ը։ 

Հիշեցնենք, որ Պորտուգալիան Ազգերի լիգայի եզրափակչում Գոնսալո Գուեդեշի գոլի շնորհիվ 1-0 հաշվով առավելության հասավ Հոլանդիայի ընտրանու նկատմամբ։ 

Share |

Լրահոս

Loading...