Հայաստանի հավաքականի հանդերձարանը հույների նկատմամբ տարած փայլուն հաղթանակից հետո

01:34 12.06.2019

ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչ մթնոլորտ է տիրում Հայաստանի Ազգային հավաքականի ճամբարում Հունաստանի նկատմամբ տարած կարևոր հաղթանակից հետո:

Հիշեցնենք՝ մեր ընտրանին Աթենքում 3:2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը Եվրոպայի 2020 թվականի նախընտրական փուլի շրջանակում:

Հայաստանի հավաքականի կազմից խփած գոլերով աչքի ընկան Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը:

Այս հանդիպումից հետո մերոնք 6 միավորով բարձրացել են J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...