Դիբալան հնարավոր է լքի Յուվենտուսը Ռոնալդուի պատճառով

11:51 12.06.2019

Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան պատրաստ է լքել Թուրինի «Յուվենտուսը»: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

25-ամյա ֆուտբոլիստի հեռանալու հիմնական պատճառը Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուն է: Թիմը անցել է 4-3-3 մարտավարության, ինչի պատճառով Դիբալան հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում, իսկ հայտնվելու դեպքում խաղում է իրեն ոչ այնքան հոգեհարազատ` աջ եզրային հարձակվողի դիրքում:

Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Իտալական Ա սերիայի 2018/19 մրցաշրջանում Դիբալան 30 հանդիպման է մասնակցել (24-ը մեկնարկային կազմում) և դարձել է 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...