Մեր մրցակիցները․ Իտալիան կամային հաղթանակ տարավ Բոսնիայի նկատմամբ, ֆինները ուժեղ էին Լիխտենշտեյնից (տեսանյութ)

01:04 12.06.2019

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 4-րդ տուրում J խմբում բացի մեր հավաքականի խաղից կայացան ևս երկու հանդիպումներ։ 

Իտալիա - Բոսնիա և Հերցեգովինա 2-1

Խմբի առաջատարը՝ Իտալիայի հավաքականը, դժվարին խաղում կարողացավ կամային հաղթանակ տանել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացվեց 32-րդ րոպեին։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն։ Երկրորդ կեսի մեկնարկում Լորենցո Ինսինյեն հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Խաղավարտից չորս րոպե առաջ էլ Մարկո Վերատին հաղթանակ պարգևեց Մանչինիի թիմին։ Արդյունքում՝ 2-1։

Լիխտենշտեյն - Ֆինլանդիա 0-2 

Ֆինլանդիայի հավաքականը դարձյալ վստահ հաղթանակ տարավ։ Ինչպես բոսնիացիների դեմ խաղում, այնպես էլ հիմա ֆինները մրցակցին հաղթեցին 2-0 հաշվով։ Լիխտենշտեյնի դեմ խաղում հաշիվը բացեց Տեեմու Պուկին խաղի 37-րդ րոպեին։ 57-րդ րոպեին Բենջամին Կալմանը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ 

4 տուրից հետո J խմբի մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը․

Share |

Լրահոս

Loading...