Պաշտոնական․ Ֆերլան Մենդին՝ Ռեալի ֆուտբոլիստ

22:45 12.06.2019

Ֆերլան Մենդին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ է։ 

«Արքայական» ակումբը համաձայնության է հասել «Լիոնի» հետ 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերի հարցում։ Մենդիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ 

«Արքայական» ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 19-ին՝ Երևանի ժամանակով 15։00-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ 

Մենդին «Ռեալի» արդեն չորրորդ ձեռքբերումն է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Սերուցքայինները» ավարտին են հասցրել նաև Էդեր Միլիտաոյի, Լուկա Յովիչի և Էդեն Ազարի տրանսֆերները։ 

Share |

Լրահոս

Loading...