Աթլետիկոյի սպորտային տնօրեն․ Մենք մարտից գիտենք, թե որտեղ է խաղալու Գրիզմանը հաջորդ մրցաշրջանից

23:43 12.06.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Խիլ Մարինը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե որտեղ է կարիերան շարունակելու Անտուան Գրիզմանը։ 

«Մենք մարտից գիտեինք, որ Գրիզմանը հաջորդ մրցաշրջանում խաղալու է «Բարսելոնայում»»,-Խիլ Մարինի խոսքերն է մեջբերում Mirror-ը։ 

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կողմ չեն Գրիզմանի ժամանմանը։ Երեկ հանդիպում են ունեցել միմյանց հետ ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն և գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն։ Նրանք նույնպես քննարկել են Գրիզմանի՝ հավանական տեղափոխության հարցը։ 

28-ամյա ֆրանսիացին հանդես է եկել «Աթլետիկոյի» կազմում 2014-2019 թվականների ընթացքում։ Մոտ մեկ ամիս առաջ Գրիզմանը հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «ռոխիբլանկոսների» շարքերը լքելու մասին։ 

Share |

Լրահոս

Loading...