Հայտնի է՝ երբ կկայանա Ազարի շնորհանդեսը

18:01 12.06.2019

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ Էդեն Ազարը կներկայացվի երկրպագուներին հունիսի 13-ին:

Բելգիացու շնորհանդեսը տեղի է ունենալու «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ տեղական ժամանակով 19:00-ին:

28-ամյա ֆուտբոլիստը, որին մադրիդյան ակումբը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսիից», տնային մարզադաշտում ողջունելու է երկրպագուներին, որից հետո մասնակցելու է ասուլիսին:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ «Ռեալի» մյուս նորեկի՝ Լուկա Յովիչի շնորհանդեսը:

Share |

Լրահոս

Loading...