Լեբրոն Ջեյմսը՝ 2019 թվականի ամենաբարձր վարձատրությամբ բասկետբոլիստ

15:29 12.06.2019

«Լոս Անջելես Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը դարձել է 2019 թվականի ամենաբարձր վարձատրությամբ բասկետբոլիստը: Այս մասին հաղորդում է Forbes-ը:

Այս տարի Ջեյմսը ստացել է 89 միլիոն դոլար: 36 միլիոն դոլարը կազմել է բասկետբոլիստի աշխատավարձը, իսկ 53 միլիոն դոլարը Ջեյմսը ստացել է գովազդային պայմանագրերից: Ջեյմսին հաջորդում է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղարկող Ստեֆեն Կարին՝ 79 միլիոն դոլար (37,8 միլիոն դոլար աշխատավարձ, 42 միլիոն դոլար պայմանագրեր): Եռյակը եզրափակում է Կարիի թիմակից Կևին Դյուրանտը, որն այս տարի վաստակել է 65,4 միլիոն դոլար (միայն աշխատավարձը՝ 30,4 միլիոն դոլար):

Ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների ցանկում Ջեյմսը, Կարին և Դյուրանտը զբաղեցնում են, համապատասախանաբար, 8-րդ, 9-րդ և 10-րդ հորիզոնականները: Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին (127 միլիոն դոլար), իսկ երկրորդ տեղում «Յուվենտուսից» Կրիշտիանու Ռոնալդուն է (109 միլիոն դոլար):

Share |

Լրահոս

Loading...