Խամեսը մոտ է Իտալիա տեղափոխվելուն

15:03 12.06.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը վերջին երկու տարին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», համաձայնել է տեղափոխվել իտալական «Նապոլի»:

Ֆուտբոլիստը շատ լավ ճանաչում է իտալացիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին՝ «Ռեալում» և «Բավարիայում» համատեղ աշխատանքի շնորհիվ:

«Նեապոլիտանցիները» նախատեսում են վարձակալել ֆուտբոլիստին հետագայում գնելու հնարավորությամբ: Վերջնական որոշումը կայացնելու է «Ռեալի» ղեկավարությունը:

Share |

Լրահոս

Loading...