Կամո Հովհաննիսյան. Նման խաղերը հաճույք են պատճառում ֆուտբոլիստներին

16:00 12.06.2019

Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում հաղթեց Հունաստանի ընտրանուն 3-2 հաշվով:

Խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել մեր ընտրանու պաշտպան Կամո Հովհաննիսյանը.

«Հոյակապ մթնոլորտ է: Բոլորն ուրախ են և մինչև վերջ նվիրվեցին խաղին ու ամեն ինչ արեցին, որպեսզի այս երեք միավորը վաստակենք: Իհարկե, նման խաղերն օգնում են, որպեսզի թիմն ունենա հաղթողի հոգեբանություն: Յուրաքանչյուր հաղթանակ նպաստում է, որ ֆուտբոլիստի մոտ դա զարգանա: Նման խաղերն էլ մեծ հաճույք են պատճառում ֆուտբոլիստներին»,- ասաց Հովհաննիսյանը:

Վերջում խաղացողը լրագրողների կարծիքին թողեց այն հարցը, թե ինչ հնարավորություններ ունենք ԵՎՐՈ-2020-ում հայտնվելու համար:

Share |

Լրահոս

Loading...