Լուկակուն հաստատել է, որ ամռանը լքելու է Մանչեսթեր Յունայթեդը

15:11 12.06.2019

Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի Շոտլանդիայի դեմ հանդիպումից հետո (3-0) հաստատել է, որ լքելու է «Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Sport Express-ը:

Նախկինում հաղորդվում էր, որ «Ինտերը» և «Նապոլին» միացել են ֆուտբոլիստի համար մղվող պայքարին: Միլանյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավարտված մրցաշրջանում Լուկակուն մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...