Մբապե. Հիմա Ռեալի մասին խոսելու ժամանակը չէ

10:08 12.06.2019

Ֆրանսիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Անդորրայի նկատմամբ տարած հաղթանակից (4-0) հետո մեկնաբանել է իր՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հետ կապված լուրերը:

«Հիմա Ռեալի մասին խոսելու ժամանակը չէ: Դուք անընդհատ ինձ նույն հարցն եք տալիս, բայց հիմա ճիշտ ժամանակը չէ», - ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվել Մբապեի՝ 230 միլիոն եվրոյով Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին:

Share |

Լրահոս

Loading...