Մբապեն իր առաջին 100 գոլը երկու տարի շուտ է խփել Մեսսիից ու Ռոնալդուից

16:35 12.06.2019

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Ֆրանսիա-Անդորրա հանդիպման ժամանակ Կիլիան Մբապեն խփեց իր 13-րդ գոլը հավաքականի կազմում և ընդhանուր 100-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում:

Այս նվաճմանը ֆրանսիացին հասավ 20 տարեկան 137 օրեկան հասակում, մինչդեռ Լիոնել Մեսսին իր առաջին 100 գոլը խփել է 22 տարեկան 97 օրեկան հասակում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 22 տարեկան 356 օրական հասակում:

Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը «Մոնակոյի» կազմում դարձել է 27, ՊՍԺ-ի կազմում՝ 60, իսկ Ֆրանսիայի ազգային հավաքականում՝ 13 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...