Միլանը հետաքրքրվում է Լովրենի ծառայություններով

14:56 12.06.2019

«Միլանը» հետաքրքվում է «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենի ծառայություններով:

Ըստ հեղինակավոր լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ «ռոսոներիները» բանակցություններ են վարում խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի համար: 29-ամյա պաշտպանը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Սաութհեմփթոնից» 2014 թվականին:

Տեղափոխության արժեքը կազմել էր 20 մլն ֆունտ: «Կարմիրների» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին:

Բացի այդ, «Միլանը» դեռևս հավակնում է «Սասուոլոյի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսիին:

Share |

Լրահոս

Loading...