Բեքեր. Ես հարգում եմ Ռաֆային, Ռոջերին ու Նովակին. բայց ու՞ր են մնացածը

14:31 12.06.2019

Աշխարհի նախկին առաջիկ ռակետ գերմանացի Բորիս Բեքերը մեկնաբանել է այն փաստը, որ «Ռոլան Գարոսի» մրցաշարում թենիսիստներից միայն Դոմինիկ Տիմն էր մինչև 28 տարեկան. 

«Դա նրանց պատիվ չի բերում: Նրանք չպետք է ուղղակի ասեն Նադալը, Ֆեդերերը ու Ջոկովիչը շատ ուժեղ են: Դրա փոխարեն պետք է ձգտել ու հասնել մեծագույնների մակարդակին: Ես հարգում եմ Ռաֆային, Ռոջերին ու Նովակին. բայց ու՞ր են մնացածը: Արդեն ժամանակն է աչքի ընկնելու:

Իհարկե, «մեծ եռյակը» մի օր կծերանա, բայց երիտասարդությունը պետք է մինչ այդ ցույց տա իր արժանիքները: Պետք է հաղթել, քանի դեռ լեգենդները լավ մարզավիճակում են: Խնդիրը տրամադրվածության և հոգեբանության մեջ է: Երբ Նադալն ու Ֆեդերերը ավարտեն կարիերան, մարդկանց մոտ թենիսը կկորցնի իր հետաքրքրությունն ու տեսարժանությունը», - փոխանցում է  Բեքերի խոսքերը BBC-ն:

Share |

Լրահոս

Loading...