ՊՍԺ-ն երկու օրվա ընթացքում պայմանագիր կստորագրի դե Լիգտի հետ

12:20 12.06.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ն մոտ է Մաթեյս դե Լիգտի տրանսֆերի իրականացմանը:

Ինչպես հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն՝ գործարքը կավարտվի առաջիկա երկու օրվա ընթացքում, երբ ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Անտերո Էնրիկեն կհանդիպի դե Լիգտի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Ֆրանսիացներից բացի, 19-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»:

Share |

Լրահոս

Loading...