Սոսիեդադը գնել է Բորուսիայի հարձակվողին

18:36 12.06.2019

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարիերան կշարունակի Լա լիգայում։ 

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունը, Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը պայմանագիր է կնքել Ալեքսանդր Իսակի հետ։ Վերջինս 19 տարեկան է։ Վերջին մրցաշրջանը Իսակը վարձակալական հիմունքներով անց է կացրել հոլանդական «Վիլլեմ II-ի» կազմում։ 

Ալեքսանդր Իսակը Շվեդիայի ներկայացուցիչ է։ Երկու տարի առաջ նրան գնելու ցանկություն էր հայտնել Մադրիդի «Ռեալը», սակայն տրանսֆերը չէր կայացել։ Այդ ժամանակ էլ հենց ֆուտբոլիստը միացել էր Դորտմունդի «Բորուսիային»։ 

Ավարտված մրցաշրջանում 19-ամյա շվեդ ֆուտբոլիսը «Վիլլեմ II-ի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ 

Share |

Լրահոս

Loading...