Ընդհանուր 76,25 միլիոն եվրո. հայտնի է, թե որքան գումար են ստացել Ազգերի լիգայի մասնակիցները

17:58 12.06.2019

Պորտուգալիայի հավաքականը նորաստեղծ Ազգերի լիգայում հաղթելու շնորհիվ 10,5 միլիոն եվրո է վաստակել:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Հոլանդիայի ընտրանին ստացել է 9 միլիոն եվրո, երրորդ մրցանակակիր Անգլիան՝ 8 միլիոն եվրո, իսկ քառյակը եզրափակած Շվեյցարիան՝ 7 միլիոն եվրո:

Ընդհանուր առմամբ, ՈւԵՖԱ-ն Ազգերի լիգայի մասնակից 55 երկրների համար սահմանել էր 76,25 միլիոն եվրո պարգևավճար: ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ըստ լիգաների հավաքականները միայն մասնակցություն համար ստացել են հետևյալ վճարները.

  • A լիգա - 1,5 միլիոն եվրո
  • B լիգա - 1 միլիոն եվրո
  • C լիգա - 750 հազար եվրո
  • D լիգա - 500 հազար եվրո

Լիգաների խմբերի հաղթողները ստացել են հավելյալ գումար.

  • A լիգայի խմբի հաղթող - 1,5 միլիոն եվրո
  • B լիգայի խմբի հաղթող - 1 միլիոն եվրո
  • C լիգայի խմբի  հաղթող - 750 հազար եվրո
  • D լիգայի խմբի հաղթող - 500 հազար եվրո

Պորտուգալիայի հավաքականը եզրափակչում հաղթելու համար ստացել է 4,5 միլիոն եվրո, Հոլանդիան՝ որպես եզրափակչի մասնակից, ստացել է 3,5 միլիոն եվրո: Երրորդ մրցանակակիր Անգլիան այդ հորիզոնականում հայտնվելու համար ստացել է 2,5 միլիոն եվրո, իսկ չորրորդ տեղի համար Շվեյցարիան ստացել է 1,5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է եղել D լիգայի չորրորդ խմբում, որտեղ 10 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մեր խմբի հաղթողը եղել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին, որը վաստակել է 15 միավոր:

Share |

Լրահոս

Loading...