Յունայթեդը հայտնել է Ռեալին Պոգբայի տրանսֆերի արժեքը

18:56 12.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ հեշտությամբ բաց թողնել Պոլ Պոգբային Մադրիդի «Ռեալ»։ 

The Mirror-ի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» 150 միլիոն ֆունտ ստերլինգ են ուզում ստանալ Պոգբայի տրանսֆերի դիմաց։ «Արքայական» ակումբը ոչ մի կերպ չի նվազեցնում իր հետաքրքրությունը 26-ամյա ֆրանսիացու նկատմամբ՝ չնայած ՄՅՈւ-ն մտադիր չէ բանակցել մադրիդյան կողմի հետ։ Հաղորդվում է, որ նշված գումարը ստանալու դեպքում «մանկունյանցիները» բաց կթողնեն Պոգբային։  

Պոլ Պոգբայի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը։ Ակումբը կարող է ևս մեկ տարով երկարաձգել այն։ Վերջին օրերին Պոգբան հերթական դժգոհությունն էր հայտնել «կարմիրների» երկրպագուների քննադատությունների հետ կապված՝ նշելով, որ դրանք հիմնականում անհիմն են։ Քննադատություննների հիմնական պատճառը, կիսապաշտպանի կարծիքով, իր՝ տրանսֆերային բարձր արժեքն է։ 

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» արդեն իսկ ձեռք է բերել Էդեր Միլիտաոյին, Լուկա Յովիչին և Էդեն Ազարին։ Զինեդին Զիդանի համար հաջորդ ցանկալի ձեռքբերումը հենց Պոլ Պոգբան է։  

Share |

Լրահոս

Loading...