Բարտոմեուն ու Վալվերդեն հանդիպում են ունեցել երեքշաբթի

22:13 12.06.2019

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն և թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հանդիպել են երեքշաբթի օրը։ 

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, հանդիպումը անցել է լավ մթնոլորտում։ Ակումբի նախագահն ու գլխավոր մարզիչը քննարկել են տրանսֆերային անելիքները։ Բարտոմեուն հայտնել է, որ ակումբից կարող է հեռանալ Նելսոն Սեմեդուն, ում ծառայություններով հետաքրքրված է «Աթլետիկոն»։ Նրանք խոսել են նաև Անտուան Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Իսպանացի մասնագետը իր գովասանքի խոսքերն է հայտնել ֆրանսիացու հասցեին, մինչդեռ Բարտոմեուն հիշեցրել է, որ «Բարսելոնայի» հանդերձարանում Գրիզմանի ժամանման հավանականությունը միանշանակ չի ընդունվել։ Բարտոմեուն ու Վալվերդեն քննարկել են նաև Նեյմարի հավանական վերադարձը։ 

Հաղորդվում է, որ հանդիպումը էլ ավելի է ամրապնդել ակումբի նախագահի և գլխավոր մարզչի միջև եղած փոխադարձ վստահությունը։ 

Վալվերդեն գլխավորում է «Բարսելոնան» 2017 թվականից։ Այս ընթացքում կատալոնացիները երկու անգամ հռչակվել են Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ էլ հաղթել են Արքայական գավաթում և Իսպանիայի սուպերգավաթում։ 

Share |

Լրահոս

Loading...