Թալանել են Զիդանի և Իսկոյի տները

19:39 12.06.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և կիսապաշտպան Իսկոն գողության հերթական «զոհն» են դարձել Իսպանիայում։ 

Ինչպես տեղեկացնում է La Sexta-ն, գողերը կատարել են հանցագործությունը այն ժամանակ, երբ թե՛ Զիդանը, թե՛ Իսկոն իրենց տանը գտնվելիս չեն եղել։ 

Նշենք, որ Իսպանիայում ավելի վաղ թալանել էին Կևին Պրինց Բոատենգի, Ժորդի Ալբայի, Կարիմ Բենզեմայի, Խոակին Սանչեսի, Ժերար Պիկեի, Էզեկիել Գարայի, Ժոֆրեյ Կոնդոգբիայի և Ալվարո Մորատայի տները։ 

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը վերադարձավ Մադրիդի «Ռեալ» այս տարվա մարտին։ Իսկոն հանդես է գալիս «արքայական» ակումբի կազմում 2013 թվականից։ Ֆրանսիացի մասնագետի և իսպանացի կիսապաշտպանի պայմանագրերը ակումբի հետ նախատեսված են մինչև 2022 թվականը։  

 

Share |

Լրահոս

Loading...