Ալաշկերտը հայտարարում է 6-12 տարեկան աղջիկների ընդունելություն

14:11 13.06.2019

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է 6-12 տարեկան աղջիկների ընդունելություն` մանկապատանեկան թիմերում ընդգրկվելու համար:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Ալաշկերտի» աղջիկների մանկապատանեկան թիմի մարզիչն է Արփինե Արզումանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ, Հայաստանը կներկայացնի կանանց Չեմպիոնների լիգայում։

Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 21-ին: Կկազմվի 10 խումբ՝ 4-ական թիմով։ Խմբերից յուրանքանչյուրի համար կընտրվի առանձին մրցավայր։

Թիմերը կխաղան շրջանաձև մրցակարգով։ Որակավորման փուլի խաղերը կկայանան օգոստոսի 7-ին, 10-ին, 13-ին։

Share |

Լրահոս

Loading...