Ուրախ և հաղթական. Բացառիկ կադրեր հավաքականի վերադարձից

15:21 13.06.2019

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Հունաստանին և 3-2 հաշվով հաղթանակ տոնեց:

Մեր ընտրանու կազմում գոլերով աչքի ընկան Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը, իսկ Հունաստանի գոլերը խփեցին Զեկան և Կոնստանտինոս Ֆորտունիսը: 

ՀՖՖ մամուլի ծառայությունը մեր ընտրանու՝ հայրենիք վերադարձից բացառիկ կադրեր է հրապարակել:

Հունաստանի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր և զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ Հունաստանը 4 միավորով չորրորդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...